|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր խորհրդարանում հերթական զավեշտալի միջադեպը տեղի ունեցավ: «Հանրային ծառայությունների մասին» օրինագծի քննարկման ժամանակ, ձայն տալով ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հաջորդը` Սուրբ Հովհաննես Մարգարյան»:
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում կրկնեց. «Նախապատրաստվի Սուրբ Հովհաննես Մարգարյանը»:
Այս անգամ արձագանքեց նաեւ Հովհաննես Մարգարյանը` ասելով. «Կարծում եմ` նկատի ունենալով, որ սատանաները գնալով շատանում են, պարոն Աբրահամյանը փորձում է սրբացնել մեզ` պատգամավորներիս»:Հովիկ Աբրահամյանը հաճախ է նման «անակնկալներ» մատուցում գործընկերներին: Օրեր առաջ էլ, ձայն տալով ՀՀԿ խմբակցության ղեկավարին, ասել էր. «Գալուստ Սահակյան` մեծություն»: