|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Հայտնի են դարձել Տյումենում հայ ընտանիքի սպանության մանրամասները, սակայն դեռեւս պարզ չէ, թե ովքեր են հարձակվողները:
Սպանվածներն ունեցել են Ռուսաստանի քաղաքացիություն: 38-ամյա Լազր եւ 37-ամյա Գագիկ Պետրոսյանները, ովքեր դատապարտվել էին խարդախության, գողության եւ թմրանյութերի պահման համար, անցյալ տարի ազատ էին արձակվել բանտից եւ որեւէ տեղ չէին աշխատում: Այս հանգամանքը քննիչների համար հիմք է` կարծելու, որ եղբայրները շարունակել են հանցագործություններ կատարել:
Հարձակման ժամանակ տանը 11 մարդ է եղել: Եղբայրներից մեկը սպանվել է տեղում, իսկ մյուսին գտել են որոշ ժամանակ անց: Հարձակվողները սպանել են եղբայրների մորն ու մեկի կնոջը: Վիրավորվել է Պետրոսյանների քույրը եւ երեխաներից մեկը:
Ազգամիջյան տարաձայնությունների հողի վրա սպանության վարկածը հերքվել է. վկաների խոսքերով` դիմակավոր հանցագործները խոսել են հայերեն: