|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացի, Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի մասնակից Միսիր Գասիմլիին և նրա ընկեր Սուբխան Գուլիևին։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ նրանք մեղավոր են ճանաչվել առևանգման, խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։
Ադրբեջանցիները ձերբակալվել են 2021 թվականի հունիսին Կիևում։ Հաղորդվել է, որ նրանք բռնություն են կիրառել Իսպանիայի քաղաքացի հայի նկատմամբ։