|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օդու նահանգի (Թուրքիա) Իքիզջեյի շրջանի դպրոցներից մեկի 40-ամյա ուսուցիչ Հյուրմեթ Աքթարը դատապարտվել 176 տարի եւ 9 ամիս ազատազրկման 10-13 տարեկան աղջիկ աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար:
Hurriyet-ը գրում է, որ Հյուրմեթ Աքթարի դեմ Օրդուի նահանգապետարանը հետաքննություն էր սկսել դեռեւս 2009 թվականին, երբ աշակերտներից մեկի հայրը էլեկտրոնային փոստով հայտնել էր նահանգապետարանին, որ ուսուցիչը աշակերտներին խաբեությամբ այլ վայրեր է տանում եւ սեռական բռնության ենթարկում։
Հյուրմեթ Աքթարը դատական գործընթացի ընթացքում չի ընդունել իր մեղքը։ Նահանգային դատարանը մեղավոր է ճանաչել ուսուցչին 15 աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ եւ դատապարտել 176 տարի 9 ամիս ազատազրկման։