|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի քաղաքացի` 26-ամյա Երվանդ Մնացականյանը մեղադրվում է Մոսկվայում բռնաբարությունների շարք կատարելու մեջ:
Հետաքննության տվյալներով`2011-2012 թվականներին նա ամենաքիչը 8 կնոջ վրա հարձակում է գործել, ընդ որում` տուժածներից 2-ը անչափահասներ են: Հանցագործը միաժամանակ թալանել է իր զոհերին` նրանցից վերցնելով բոլոր արժեքավոր իրերն ու դրամը. տեղեկացնում է Российская газета-ն:
Մնացականյանին, որն ավելի վաղ դատված է եղել ավազակային հարձակման համար, ձերբակալել են Մոսկվայի շուկաներից մեկում, որտեղ նա բեռնակիր էր աշխատում:
Հետաքննությունը բավարար ապացույցներ է հավաքել, եւ գործն ուղարկվել է դատարան: Մնացականյանին դատելու են ՌԴ Քրեական օրենսգրքի` միանգամից մի քանի հոդվածներով, որոնցից մեկը` «Բռնաբարություն», ենթադրում է պատիժ մինչեւ ցմահ բանտարկություն: