|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունվարի 29-ին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է 27-ամյա ցանցահեն Կարեն (Գարի) Ղազարյանին, որին ներկայացվել է համակարգիչներ կոտրելու եւ շանտաժ անելու մեղադրանք: ԱՄՆ արդարադատության նախարարությունը նշում է, որ ներկայացված մեղադրանքների հանրագումարով կիբերհանցագործին սպառնում է 105 տարվա բանտարկություն. տեղեկացնում է newsru.co.il-ը:
Երկարատեւ ժամանակ Ղազարյանը կոտրել է Facebook-ի կին օգտատերերի ըքաունտներ, նաեւ` էլեկտրոնային փոստեր: Նա գործել է sextortion սխեմայով. զոհին ներկայացել է որպես նրա ընկերուհի, հետո առաջարկել է ինտիմ լուսանկարներ փոխանակել կամ գտել է «փակի տակ» եղած նման լուսանկարներ, այնուհետեւ զոհերից պահանջել է օնլայն կապի ժամանակ մերկ հայտնվել իր առջեւ` սպառնալով, հակառակ դեպքում, հրապարակել նրանց լուսանկարները:
Ղազարյանին զոհ է դարձել 350 կին: