|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի Սոմա շրջանի հանքում մայիսի 13-ին տեղի ունեցած փլուզման գործով 8 մեղավորներին սպասվում է ցմահ բանտարկություն. հայտնում է Haberler-ը:
«Պատմական պատիժ՝ պատմական աղետի համար» վերնագրված հոդվածում պնդել են, որ հանքի փլուզման մեջ մեղադրվող և 301 հանքափորների մահվան պատճառ դարձած 8 պաշտոնյաներ կենթարկվեն «301 անգամ ծանրացված ցմահ բանտարկության»:
Վեց ամիս տևած հետաքննության արդյունքներն ուղարկվել են Ախիսարի գլխավոր դատախազություն, գլխավոր մեղավոր է ճանաչվել Սոմայի հանքի խորհրդի նախագահ Ջան Գյուրքանը: Մյուս 7 պաշտոնյաները մեղադրվում են «դիտավորյալ սպանություն» կատարելու մեջ: