|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեծ Բրիտանիայում որոշել են մեղադրանք չներկայացնել ամերիկյան Պենտագոնի եւ ՆԱՍԱ-ի կայքերը կոտրած հաքերին: Հարի Մակքինոնի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու շանսերը շատ փոքր են. հայտարարել են դատախազության ներկայացուցիչները` բացատրելով իրենց դիրքրոշումը:
Բրիտանացի Մակքինոնը խոստովանել է, որ 2001-2002 թվականներին կոտրել է տարբեր գերատեսչությունների, այդ թվում` Պենտագոնի եւ ՆԱՍԱ-ի 97 համակարգիչ: Ըստ նրա` ինքը փնտրել է այլմոլորակայինների գոյությունն ապացուցող փաստեր, այլ շահ, այդ թվում` նյութական, չի ունեցել. տեղեկացնում է Лента.Ру-ն:
ԱՄՆ իրավապահ մարմինները պահանջում էին Մակքինոնին իրենց հանձնել` մեղադրելով նրան 800 հազար դոլարի վնաս հասցնելու մեջ: Հաքերին ուղղված բոլոր մեղադրանքները նախատեսում էին մինչեւ 60 տարվա բանտարկություն:
Մակքինոնը ձերբակալվել է բրիտանական իշխանությունների կողմից 2004-ին: Սակայն այս տարվա հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ հաքերին ԱՄՆ-ին չեն հանձնելու: Ըստ նրա` մեծ հավականություն կա, որ Մակքինոնը, որը հոգեկան խանգարումներ ունի, էքստրադիցիայից հետո կարող է ինքնասպան լինել: