|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունն (ՆԱՍԱ) իր պաշտոնական կայքէջում հրապարակել է տիեզերքի ամենահետազոտված հատվածի մեծագույն և համապարփակ պատկերը` բաղկացած մոտ 7500 առանձին կադրից: Այս մասին տեղեկանում ենք nasa.gov կայքից:
Գալակտիկաների «պատմության գիրքը» ստեղծվել է Hubble տիեզերական հեռադիտակով 16 տարվա ընթացքում նկարահանված կադրերի միաձուլումից: Այստեղ ներկայացված է 265 000 գալակտիկա, որոնք 500 միլիոնից մինչև 13,3 միլիարդ տարվա պատմություն ունեն:
Կայքում նշվում է նաև, որ հազարավոր կադրերից մեկ միասնական պատկեր ստանալը բավականին դժվար աշխատանք է եղել, սակայն դրա արդյունքում ստացված պատկերը 30 անգամ ավելի շատ գալակտիկաներ է պարունակում, քան մինչ այդ հրապարակված «կատալոգները»: