|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը «Թվիթերի»-ի իր էջում անդրադարձել է բելառուսական ОНТ հեռուստաալիքի տեսանյութի կադրերից մեկին, որում մի քանի վայրկյան երեւում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը գլուխը ներքեւ կախել, ինչն էլ համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել. ոմանք պնդում են, որ նախագահը քնած է:
«Շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է: Մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է»,- գրել է նախագահի մամլո խոսնակը: