|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սլովենիայում եկեղեցին ստիպված է 80 հազար եվրո տուգանք վճարել իր մանկապիղծ քահանայի փոխարեն. հայտնում է РИА Новости-ն:
Բանն այն է, որ քահանան մինչև դատավճիռը մահացել է ուղեղի կաթվածից` չհասցնելով կրել սահմանված պատիժը, սակայն նրա անբարո պահվածքից տուժածներից մեկը դիմել է դատարան` եկեղեցուց փոխհատուցում պահանջելով:
Քահանան մեղադրվում էր 15 տարեկանից փոքր 16 աղջիկների բռնաբարության մեջ: Ընդ որում` նշվում էր, որ նա սեռական բնույթի ոտնձգությունները երեխաների նկատմամբ կատարել է աշխատանքային ժամերից հետո: Սակայն, եկեղեցին, այնուամենայնիվ, պարտավոր է վճարել տուգանքը: