|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Մանչեսթեր Սիթին» 1 մլն ֆունտ ստերլինգով տուգանել է թիմի հարձակվող Կարլոս Տևեսին. տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները: Նշենք, որ տուգանքը ռեկորդային է, և ֆուտբոլիստի ամսական աշխատավարձը ճիշտ այդքան է (շաբաթական Տևեսն աշխատում է 250 հազար ֆունտ):
Բացի այդ` հարձակվողը նաև գրավոր նկատողություն է ստացել, ըստ որի` հետագայում այլևս երբեք նման կերպ չպիտի իրեն պահի:
Խաղերից նրա հեռացման ժամկետը չեն երկարացնի` չնայած Մանչինիի այն հայտարարությանը, թե Կարլոսն այլևս իր թիմում հանդես չի գա:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հանդիպումներից մեկի ժամանակ հրաժարվել էր փոխարինման դուրս գալ: