|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Այսօր Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները հատուկ գործողության արդյունքում ազատել են օրեր առաջ առեւանգված երկու հայի. տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Քրեական հետախուզության տարածած տեղեկատվության համաձայն` երկու օր առաջ իրավապահներին էր դիմել Մոսկվայում բնակվող 30-ամյա Հայաստանի մի քաղաքացի: Նա տեղեկացրել էր, որ իր 28-ամյա կնոջն ու աղջկան առեւանգել են ու 300 հազար ռուբլի փրկագին են պահանջում:
Կարճ ժամանակ անց իրավապահներին հաջողվել է ճշտել դրամաշորթների գտնվելու վայրը. նրանք առեւանգվածներին պահել են Մերձմոսկովյան Վորոնովո գյուղի տներից մեկում:
Հանցագործները ձերբակալված են: Նրանք նույնպես հայաստանցիներ են` 55-ամյա տղամարդ եւ նրա երկու որդիները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: