|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Այս օրերին Հայաստանում է ազգությամբ թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքը: Իր «Էբրու» ցուցահանդեսով նա հանդես է եկել 10 երկրների 26 քաղաքներում:
Այսօր Դուրաքը լրագրողներին ներկայացրեց իր ծրագիրը և դրա նպատակը. «Էբրուն նկարչական արվեստ է. ջրի մեջ ներկեր են լցնում, որոնք միաձուլվում են` գույները չխախտելով, այնուհետև ջրի վրա թուղթ են փռում և ստանում վերջնական պատկերը»:
Անատոլիան կամ Արևմտյան Հայաստանը Դուրաքի լուսանկարներում պատկերված է ներկայիս բոլոր մշակութային շերտերով:
Նկարիչն իր քաղաքական դիրքորոշումները ներկայացնելիս դիվանագետ գտնվեց և ասաց, որ որքան դեմ է «Թուրքիան թուրքերինն է» արտահայտությանը, այնքան էլ դեմ է, երբ ասում են, որ Անատոլիայի իսկական տերերը հայերն են:
«Երկիր»-ի հարցին, թե կարելի՞ է իրեն համարել այն թուրքերից, ովքեր իսկապես ընդունում են Ցեղասպանության փաստը, նկարիչը պատասխանեց. «Այո, 100%-ով կարող եք համարել»:
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը կկայանա հինգշաբթի օրը ՆՓԱԿ ակումբում: