Փոխարժեքներ
22 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Մայիսի 3-ին Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին, որի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով, բավականին հետաքրքիր ու միաժամանակ կարեւոր միջոցառում է: Կարեւոր է, քանի որ քաղաքական առումով հնարավոր է մեր երկրի խորհրդարանականներից ոմանք պաշտոններ ստանան: Բայց դա միակ կարեւորությունը չէ:
Երեկ «Ժողովուրդը» տեղեկացավ, որ պատվիրակության խմբի հետ Բրյուսել է գնալու նաեւ Սերժ Սարգսյանի հայտնի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Երբ ԱԺ-ից հետաքրքրվեցինք, թե ինչ է անելու Բրյուսելում Սաշիկ Սարգսյանը, ամենայն լրջությամբ պատասխանեցին, թե նա բավականին լավ անգլերեն գիտի, դե իսկ ադրբեջանցիների ու թուրքերի հետ էլ կշփվի իրենց մայրենի լեզվով: Այնպես որ պատվիրակությունը «փրկված» է: Հիշեցնենք, որ անգլերեն է պարապում նաեւ Հովիկ Աբրահամյանը: