|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանական խորհրդարանն «այո» է ասել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամին (EFSF):
«Անգելա Մերկելը հանգիստ շունչ է քաշել: Բունդեսթագը երեկ օրենք է ընդունել, ըստ որի` ընդլայնվում են Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի հնարավորություններն ու լիազորությունները: Օրենքի օգտին քվեարկել են 611 պատգամավորից 523-ը, սակայն ամենակարեւորը` 315 պատգամավոր կառավարող կուսակցությունից, այսինքն` 4-ով ավելի, քան պահանջվում էր «կանցլերական» բացարձակ մեծամասնություն ապահովելու համար»,- գրում է իտալական La Stampa թերթը:
Այսպիսով` Գերմանիայի ներդրումը EFSF-ում 123 մլրդ եվրոյից դառնալու է 211 մլրդ եւ ամրապնդվելու է Բունդեսթագի ավելի լայն ներգրավվածությունն այլ պետությունների, մասնավորապես` Հունաստանին օգնություն ցուցաբերելու գործում: