|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երեկ՝ ժամը 18.54-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի հարակից ձորը (Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ) ավտոմեքենա է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի NL 49 HTF-6 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան արդեն 3-4 օր է` ձորում է:
Կատարվել է տեղանքի հետախուզում. զոհեր, վիրավորներ, արյան հետքեր չեն հայտնաբերվել: