|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ապօրինի հարստացման քրեականացման հարցը: Հիմնական զեկուցողն է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հարց ուղղեց նախարարին, ասելով, որ հետադարձ ուժ պետք է ունենա այս օրենքը, որովհետև ինչ կա, չկա, ամեն ինչ թալանել վերջացրել են պաշտոնյաները:
«Հանրապետության եղած չեղածը արտերկրում է գրանցված, շուրջ 29 միլիարդ դուրս են հանել: Ես ուզում եմ, որ այս օրենքով պատժվեն նախկինում ապօրինի հարստացողները : Էլ բան չկա թալանելու, մնացել է ժողովուրդն ու Սևանա լիճը»,- ասաց պատգամավորը:
Օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ նախարարը նշեց, որ ինքն ապացույցներ ու նյութեր չունի, թե ինչքան գումար է երկրից դուրս եկել: ՀՀ Սահմանադրության համաձայն խստացնող օրենքները հետադարձ ուժ չունեն: