|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սեպտեմբերի 12-ին, ժամը 07:42-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 09:30-ին փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրից:
Ըստ Shamshyan.com-ի՝ դեպի Գավառ ընթանալիս վարորրդը ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել Սևանա լճում։