|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սեպտեմբերի 15-ին, ժամը 08.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 35 OD 403 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Մ., ծնվ. 1984 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: