|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նոյեմբերի 26-ին, ժամը 03։52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 34 LR 086 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. Մ. Դ.) (բեռնված վառելափայտով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի պատին, ինչի հետևանքվ վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները Մ. Դ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: