|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Օգոստոսի 26-ին, ժամը 08.49-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի VAV-526 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ` 1961 թ. ծնված Թ. Շ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: