|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Եթե մի պետությունում 12 մարդու մեկ միլիցիա ա բաժին հասնում, դա դիկտատուր ա, ամբողջ Հոլանդիան 18 մլն քաղաքացի ունի, բայց՝ 3 միլիցա… աշխարհոըմ մի պետություն ցույց տվեք, որ քաղաքացուն գողանում են պետության մեջից: Մի հատ թրաշով ոչխար կա ընդեղ նստած, քարտեզը տաս ասես Սևանա լիճը ո՞րն ա չի իմանա… Եթե հոդված դրեցին մեր էրեխեքի վրա սաղ գեղով լցվելու ենք հրապարակ ու էդ հրապարակում սաղին ցիցը հանենք»,-Նորատուսոմ լրագրողների հետ զրույցում ասաց ձկնորսներից մեկը:
Երեկվանից Նորատուսում կրքերը չեն հանդարտվում. կարմիր բերետավորները մտել են գյուղ, կոտրել մարդկանց նավակներն ու երիտասարդներին բռնի տարել:
Հիշեցնենք, որ երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնորսներ հավաքվել են Նորատուս գյուղում և պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երևան-Սևան մայրուղին: Ոստիկանությունը, որ արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնաորսների և ջրային պարեկների միջև բախումները կանխելու համար, մի ոտք առաջ է ընկել, գյուղից դուրս եկողներին բերման են ենթարկում։