|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Մայիսի 1-ին Վատիկանում 2,5 մլն հավատացյալներ ոգեկոչելու են Հովհաննես Պողոս Երկրորդ պապի հիշատակը: Արդեն քայլեր են ձեռնակվում նրան սրբերի շարքը դասելու համար:
Ընդհանրապես մարդկանց մահից 5 տարի հետո է քննվում նրանց կյանքն ու գործունեությունը, եւ Հռոմի պապը նրանց կաթոլիկ սրբերի շարքը դասելու որոշում է կայացնում:
Գոյություն ունեն որոշակի չափանիշներ, որոնք հաշվի են առնվում մարդուն սուրբ ճանաչելու համար:
1. Սուրբ դառնալու համար մարդը պետք է ամբողջ հոգով նվիրվի Աստծուն եւ լինի կատարյալ կաթոլիկ:
2. Պետք է սրբին վայել կյանք վարի` լինի անձնուրաց, բարեգործ եւ օրինակելի ուսուցիչ: Դա նաեւ ներառում է սիրել եւ ծառայել Աստծուն:
3. Պետք է գոնե 2 հրաշք կատարի:
4. Հուսա ամենալավի համար:
5. Գիտակցի, որ Հռոմի պապը չի սրբացնում, այլ սուրբ է ճանաչում նրան, ում Աստված է սրբացրել:
Սրբերի շարքը դասելու արարողությունը տարիներ է տեւում: Նախ` արքեպիսկոպոսը հետազոտում է թեկնածուի ապրած կյանքը եւ արձանագրում հրաշագործությունները: Հետո աստվածաբանների ու կարդինալների մի խումբ է գնահատում թեկնածուի կյանքը: Եթե նրանք հաստատում են թեկնածուի սուրբ լինելը, Հռոմի պապը հայտարարում է, որ այդ թեկնածուն կաթոլիկ արժեքների կրողն է:
Կաթոլիկ եկեղեցին ներկայումս 3000 սուրբ ունի: