|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Իրատես de facto թերթը գրում է.
«Երեկ, երբ զանգահարեցինք Արմեն Աշոտյանին` ճշտելու՝ Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին Հայաստանից է՞լ ով է մասնակցել, նա «ճամփին» էր: Ո՞ւր էր գնում Բրյուսելից համարյա դեռ «չվերադարձած» Աշոտյանը. ավտոմեքենայով Վրաստան: Թամարա Սանիկիձեին հյուր: Ով է Սանիկիձե՞ն: Վրաստանի կրթության նախարարուհին է` պարզվեց. նա հյուր է կանչել իր հայաստանյան գործընկերոջը` քննարկելու միջպետական-կրթական հարցեր (հիմա դա այդպես է կոչվում` միջ-պե-տա-կա՛ն):
Սակայն, մեր տեղեկություններով, այցի նպատակը միայն «սանիկային» է, կրթական չէ: Կա նաեւ «քավորի» խնդիր: Այո, այսօր տեղի է ունենալու Աշոտյանի եւ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հանդիպումը (հիշենք` վերջինս Վրաստանի կրթության եւ գիտության նախարարն էր):
Փաստորեն, Բրյուսելից դեռ «չվերադարձած», ՀՀԿ ԳՄ-ում պահպանողականների դեմ խոշոր հաղթանակ տարած ու դեռ ԳՄ-ից էլ «դուրս չեկած» երիտթեւ-Աշոտյանը Վրաստանում փորձի փոխանակում է անցկացնում` ինչպես արագ ռեժիմով կրթության նախարարից տրասնֆորմացվել-դառնալ… նախագա՞հ` «Իրավահաջորդ» օպերացիայի շրջանակներում:
Ո՞ւր են նայում մնացյալ «իրավահաջորդները»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: