|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Համացանցում լայն տարածում է գտել այն տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին իր պահակախմբի հետ 2016 թվականի հեղաշրջման փորձի գիշերը փախչում:
Ըստ T24-ի՝ տեսախցիկները ֆիքսել են Զեյբեքչիին, ով փախչում է խորհրդարանի ավտոկայանատեղիի տարածք՝ քողարկվելով իր թիկնապահների հետևում:
Ուշագրավն այն է, որ թուրք նախարարը հեղաշրջման փորձից հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հեղաշրջման փորձի օրն իր զենքով սպասել է խորհրդարանի բակում և պատրաստ է եղել անգամ զոհվել՝ «միայն թե դավաճանները չմտնեն մեջլիս»:
Համացանցում հայտնված տեսանյութը լայն քննադատության է արժանացել: