|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայում Էրդողանի քարոզչությունն սկսել են իրականացնել նաև դպրոցներում: Իսքենդերուն նահանգում գտնվող Միհթաթ փաշա տարրական դպրոցում 9-ամյա երեխաներին «քարոզել են» հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ կրոնի դասատուն երեխաներին հարց է ուղղել, թե՝ «ո՞վ է սիրում Գյուլենին, ո՞վ՝ Էրդողանին», կամ «ո՞վ ԱԶԿ-ի անդամ է, ո՞վ՝ ԺԴԿ-ի, ո՞վ՝ ԺՀԿ-ի»: Նա պահանջել է նաև ձեռք բարձրացնել և բաժանվել խմբերի՝ ըստ կատարած ընտրության: Այդ մասին տեղեկացված ծնողները դժգոհություն են հայտնել դպրոցի տնօրինությանը, որն իր հերթին գրավոր զգուշացում է արել ուսուցչին:
Նշենք, որ ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ մեղադրվում է Էրդողանի գլխավոր ընդդիմադիրներից՝ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը, որի գլխավորած կազմակերպությունը՝ Գյուլենական շարժումը, Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: