|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով Ստամբուլում և Անկարայում մահացել է առնվազն 60 մարդ: Կան բազմաթիվ վիրավորներ. այդ մասին տեղեկացնում է Haber.Sol-ը:
Նշենք, որ Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է եղել: Անկարայի երկնքում կործանիչներ ու ռազմական ուղղաթիռներ են հայտնվել, փողոցներում լսվել են կրակոցներ: Դադարեցվել է Թուրքիայի պետական հեռուստաընկերության հեռարձակումը, փակվել են Facebook-ն ու Twitter-ը: Մեծ քանակի շտապօգնության մեքենաներ ուղղվել են դեպի Գլխավոր շտաբի շենք: Թուրքիայի վարչապետ Բենամին Յըլդըրմը հայտարարել է, որ երկրում զինված հեղաշրջման փորձ է եղել: