|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման մասնակից երկու զինվորներ քաղաքական ապաստան են խնդրել Հունաստանից:
Ըստ Demokrathaber-ի՝ այս պնդումը առաջ է քաշել հունական protothema.gr կայքը՝ նշելով, որ զինվորները դիմել են Օրեստիդա քաղաքի ոստիկանություն: Կայքը նաև հրապարակել է երկու զինվորների լուսանկարները, որոնք, ըստ պնդումների, ռազմական հեղաշրջման փորձի օրը մասնակցել են նաև Էրդողանի դեմ իբրև թե մահափորձի կազմակերպմանը:
Նոր զարգացման վերաբերյալ հունական կամ թուրքական կողմը պաշտոնական ոչ մի հայտարարություն դեռևս չի արել: