|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի երկրորդ տարվա առիթով հաղորդագրություն է հղել:
Ըստ Demokrathaber-ի` ամերիկացի պաշտոնյան կրկին ցավակցել է այդ ժամանակ զոհված 250 հոգու ընտանիքներին և նշել, որ ձախողված հեղաշրջումը հարված է ժողովրդավարությանը:
«Ժողովրդավարության պահպանման համար հարկավոր է ջանք և հիմնական ազատությունների պահպանում»,- նշել է Նոյերթը:
Նշենք, որ երեկ` հուլիսի 15-ին, լրացավ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի երկրորդ տարելիցը: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս դրա կազմակերպման մեջ մեղադրում են իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին և պահանջում նրա արտահանձնումը:
Ուշագրավ է, որ Նոյերթը բազմիցս հայտնվել է թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Նա հաճախ իր հայտարարություններով քննադատել է Թուրքիայի իշխանություններին` հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը մի քանի անգամ անհիմն երկարաձգելու համար: