կարևոր
1033 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-07 14:02
Աշխարհ

Վախը ՆԱՏՕ-ի գլխավոր զենքն է․ ինչու է դաշինքը զորավարժություններ անցկացնում Վրաստանում

Վախը ՆԱՏՕ-ի գլխավոր զենքն է․ ինչու է դաշինքը զորավարժություններ անցկացնում Վրաստանում
Անցած շաբաթվա վերջին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը որոշեց վախեցնել հայրենակիցներին եւ միեւնույն ժամանակ ամբողջ արեւմտյան աշխարհին սարսափելի մարգարեությամբ`Ռուսաստանը հարձակվելու է Եվրոպայի վրա արդեն 2027ին: «Լեհաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է՝ իր կառավարությունն առաջիկա երկու տարիներն առավելագույնս կօգտագործի երկրում իրավիճակը կայունացնելու եւ նրա անվտանգությունն ապահովելու համար», – այս առիթով հայտնել է գերմանական BILD թերթը: Սակայն, հետո պարզվեց, Տուսկը «Եվրամիություն ռուսական զորքերի մոտալուտ ներխուժման» տեսլական չուներ, նա պարզապես վերապատմեց ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկեւիչի եւս մեկ «մարգարեից» ստացված տեղեկատվությունը, որը, ինչ-որ ակնհայտ անհեթեթ պատահականությամբ, վերջերս նշանակվել էր Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նոր գերագույն գլխավոր հրամանատար: 

Գրինկեւիչի հետ շփվելիս էր, որ Տուսկը իմացավ՝ Չինաստանը պատրաստվում է հարձակվել Թայվանի վրա, որ այդ հարձակումը կհամաձայնեցվի Ռուսաստանի հետ, եւ որ արդյունքում այս ամենը կարող է հանգեցնել գլոբալ հակամարտության: Ուստի, ՆԱՏՕ-ի դաշինքը, որպես հավաքական Արեւմուտքի գլխավոր ռազմական ուժ, պարզապես պարտավոր է դիմակայել գալիք համաշխարհային փոթորկին ամբողջությամբ: Բառացիորեն. «Մեզ անհրաժեշտ կլինի տեխնկայի յուրաքանչյուր միավոր, յուրաքանչյուր արկ, որը կարող ենք ստանալ, որպեսզի պատրաստ լինենք», – հայտարարել է ՆԱՏՕ-ի զորահրամանատարը: Այն փաստը, որ Արեւմուտքում որոշ ժամանակ նրանք սկսեցին ակտիվորեն վերարտադրել սարսափ պատմւթյունները «ռուսները գալիս են» եւ «պատերազմը շեմին» ոգով, այլեւս նորություն չէ: Միեւնույն ժամանակ, ավելի վաղ «առաջիկա ռուսական ագրեսիայի» ժամկետները մի փոքր ավելի հեռավոր էին` 2029, 2030 եւ նույնիսկ 2035 թվական: Եվրոպա ժամանելուն պես ամերիկացի գեներալը, ըստ երեւույթին, մտածելով, որ պատերազմը հինգ կամ նույնիկ տասը տարի անց ի վիճակի չէ վախեցնել եվրոպացիներին, որոշեց կրճատել սպասման ժամկետը ընդամենը երկու տարի` դրանով իսկ դրդելով ԵՄ երկրներին ավելի շատ գումար փոխանցել դաշինքի բյուջե (ՀՆԱ-ի 5%) այստեղ եւ հիմա, եւ ոչ թե մի օր հետո, ինչպես որոշվեց Հաագայում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում: Այն, որ Ռուսաստան ոչ մի հարձակում  Եվրոպայի վրա չի պատրաստում, իսկ ՉԺՀ ղեկավարությունը, չնայած ԱՄՆ-ի մշտական սադրանքներին, ջանասիրաբար խուսափում է թայվանական հարցի ուժային լուծումից, արդեն ոչ ոքի չի հետաքրքրում: Ստացվում է, ինչպես վատ անեկդոտում էասվում՝ դիահերձարանում, ուրեմն դիահերձարանում, եւ կարեւոր չէ, որ հիվանդը դեռ շնչում է: 

Արեւմուտքում այն ուժերի համար, ովքեր ամեն գնով ձգտում են էսկալացիայի, կարեւոր է հասարակության մեջ մշտապես պահպանել հիստերիայի որոշակի եւ բավականին բարձր մակարդակ, որը կարող է կատաղության հասցնել ցանկացած մարդու, իսկ իշխանությամբ օժտված եւ լռելյայն ավելի պատասխանատու մարդուն ստիպել անել ծայրահեղ չմտածված գործողություններ: Նման հայտարարություն է արել Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Բեատե Մայնլ-Ռայզինգերը Die Welt պարբերականին տված հարցազրույցում` հայտարարելով, որ Ավստրիան պատրաստ է հրաժարվել չեզոքությունից եւ սկսել ՆԱՏՕ-ին անդամակցության քննարկումը: «Պարզ է՝ միայն չեզոքությունը մեզ չի պաշտպանի: Գլոբալ անվտանգության հետ կապված ավելի ու ավելի անորոշ իրավիճակի եւ ավելի ագեսիվ Ռուսաստանի ֆոնին Ավստրիային պաշտպանում են ներդրումները մեր պաշտպանական կարողություններում, ինչպես նաեւ գործընկերային հարաբերություններում», - ընդգծել է նախարարը: Հետաքրքիր է, որ համաշխարհային պատմության մեջ ամենաագրեսիվ ռազմական դաշինքին արդեն 80 տարի չեզոք պետության միանալու մասին բանավեճը Մայնլ-Ռայզինգերը անվանում է պոտենցիալ «շատ բեղմնավոր», այսինքն` կարող է ավարտվել Ավստրիայի` Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցելով, եւ դա նույնիսկ հաշվի առնելով, որ ոչ Ավստրիայի խորհրդարնում, ոչ Հանրապետութայն քաղաքացիների շրջանում չկա մեծամասնություն, որը հանդես գա ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին: Պարզ ասած` Վիեննայի քաղաքական գործիչները կամ հույս ունեն ամենամոտ ապագայում ավստրիացիներին այնպես վախեցնել ռուսական սպառնալիքով, որ նրանք արդեն կդադարեն կասկածել այդ ռիսկային ձեռնարկության նպատակահարմարության վրա, կամ պարզապես թքած կունենան նրանց կարծիքի վրա, ինչպես դա ժամանակին արեցին Ուկրաինայում եւ Վրաստանում:

Հենց Սահմանադրության մեջ մտցված «ՆԱՏՕ-ին անդամակցելու համար ամեն ինչ անելու պարտավորության մասին» դրույթով (հոդված 78) շատ փորձագետներ այսօր բացատրում են վրացական բանակի դժկամ, բայց, այնուամենայնիվ, մասնակցությունը Արեւմտյան դաշինքի Agile Spirit  զորավարժություններին: «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարությունը, որը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ չի ցանկանում Վրաստանը վերածել երկրորդ Ուկրաինայի`ի շահ արեւմտյան միլիտարիստների, այնուամենայնիվ, իր համաձայնությունն է տվել մանեւրների անցկացմանը, որը ստիպված է հաշվի նստել երկրի հիմնական օրենքի պահանջների հետ: Պահանջներ, որոնք դարձել են դե ֆակտո դանդաղ գործողության ական, որը դրված է Վրաստանի ապագայի եւ նրա քաղաքացիների անվտանգության համար: Նույնիսկ գերմանական N-tv հեռուստաալիքը նշում է՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններն անցկացվում են Արեւմուտքի հետ հարաբերություններում աճող սառեցման ֆոնին:

«Թբիլիսիից ոչ հեռու անցկացվող զորավարժություններին մասնակցում են ավելի քան 2000 զինծառայողներ ՆԱՏՕ-ի յոթ երկրներից, ինչպես նաեւ Ուկրինայից եւ Մոլդովայից: Դիտորդի կարգավիճակով այստեղ են ժամանել բանակային եւ շտաբային ստորաբաժանումներ Հայաստանից եւ Ճապոնիայից։ Գործողությունը ավելի լայն ծրագրի մի մասն է, որն ընդգրկում է նաեւ Թուրքիան.այնտեղ զորավարժությունները սկսվել են Ադանա քաղաքի շրջանում թուրք եւ ամերիկացի զինվորականների համատեղ դեսանտավորմամբ: ԱՄՆ-ն գործի է դրել 800 զինվոր, նրանց միացել են նաեւ Բունդեսվերի ստորաբաժանումները: Պենտագոնի հայտարարությունների համաձայն` զորավարժությունների նպատակն է ընդգծել Սեւծովյան տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու Վաշինգտոնի վճռականությունը», - ասվում է ռեպորտաժում:

Ի դեպ, ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ զորավարժությունների իրական նպատակը Մոսկվային զայրացնելն է, մեզ նյարդայնացնելը, միաժամանակ (եւ, հնարավոր է, հիմա դա նույնիսկ ավելի առաջնային խնդիր է) շարունակել պահպանել եվրոպացի բնակչի մոտ նախապատերազմական հիստերիայի ամենաբարձր աստիճանը: Աշխարհի երկու ուժեղագույն բանակները` ռուսականն ու ՆԱՏՕ-ն, իրարից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա են: Մի սխալ շարժում եւ ամեն ինչ կարող է ավարտվել համաշխարհային աղետով: Էլ ինչ է պետք սովորական բյուրգերին վախեցնելու համար:

Թարգմանեց Գայանե Մանուկյանը
Աղբյուրը՝ fondsk.ru