|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ավելի քան 100 մարդ է վիրավորվել Բանգլադեշում իսլամականների կազմակերպած համընդհանուր գործադուլի ընթացքում:
Դրա մասնակիցները պահանջել են կառավարությունից երկրում մտցնել շարիաթի օրենքները եւ կանանց զրկել տղամարդկանց հավասար սոցիալական ու տնտեսական իրավունքներ ունենալուց:
Գործադուլավորները խափանել են երկրի մայրաքաղաք Դակկիի եւ քաղաքը ծովային Չիտագոնգ նավահանգստի հետ կապող կարեւորագույն մայրուղու երթեեւեկությունը:
Իշխանությունները մայրաքաղաքում կենտրոնացրել են ոստիկանության եւ անվտանգության լրացուցիչ ուժեր: Ցուցարարների ցրման համար կիրառվել են արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ:
Բախման պատճառը եղել է Չիտագոնգ ուխտի գնացող հավատացյալների ավտոբուսի վրա ցուցարարների հարձակումը: Ակցիայի տասնյակ մասնակիցներ ձերբակալվել են: