|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորս օրենք է ստորագրել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաև Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագրերի վավերացման մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
Համապատասխան համաձայնագրերը ստորագրվել են Մոսկվայում սեպտեմբերի 30-ին։
Դաշնության նոր սուբյեկտների սահմանները, ինչպես բխում է պայմանագրերից, կորոշվեն այն սահմաններով, որոնք «գոյություն են ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմ դրանց ընդունման օրը», ասվում է հաղորդագրությունից։
Մինչև նոր շրջանների ղեկավարների ընտրությունը, Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան, նրանք կղեկավարեն ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց կնշանակի ՌԴ նախագահը։
Տարածաշրջանային խորհրդարանների ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի սեպտեմբերին:
Մինչև 2023 թվականն այդ տարածքներում հնարավոր կլինի վճարել գրիվնայով, սակայն դրանից հետո միայն ռուսական ռուբլին կդառնա այս տարածքների դրամական միավորը։