կարևոր
3589 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-03 12:53
Քաղաքական

«ՔՊ»-ի պատգամավորներն իրենց կողմից ընդունվող օրենքները չեն կարդում․ Էդգար Ղազարյան

«ՔՊ»-ի պատգամավորներն իրենց կողմից ընդունվող օրենքները չեն կարդում․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.

«Պաշտոնապես ապացուցվել է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավորներն իրենց կողմից ընդունվող օրենքները չեն կարդում։ Երեկ նրանք չեն քվեարկել ԱԺ հայտարարության օգտին՝ դրանում «Արցախի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» եզրույթների առկայության պատճառով։

Սրանք, փաստորեն, տեղյակ չեն, որ միայն իրենց խմբակցության կողմից (առանց ընդդիմության) ընդունված 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի հոդված 7-ի 3-րդ կետում գրված է․ «Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով․․․»։

Այսինքն «Արցախի Հանրապետություն» եզրույթն, ինչպես նախորդ բոլոր տարիներին, այնպես էլ այս տարի արտացոլված է օրենքի ուժ ունեցող իրավական ակտում։

Հավանաբար, սրա համար առաջիկայում ՀՀ ֆինանսների նախարարը նկատողություն կստանա կամ կվռնդվի զբաղեցրած պաշտոնից»։