|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես լուսանկար է հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
«Հայաստանից միակ մասնակիցը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ձվերով գրոհի մասնակից ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։
ՀԱՊԿ-ի հանդեպ նման ցուցադրական արհամարհանք ցուցաբերած երկիրը ՀԱՊԿ-ի այն միակ անդամն է, որն իր երկրի և ՀԱՊԿ-ի պատմության մեջ առաջին անգամ դիմել է այդ կազմակերպությանն աջակցության խնդրանքով և կառավարության գործունեության ծրագրով ապավինում է այդ կազմակերպությանը` իր իսկ սահմանների պաշտպանության և անվտանգության կազմակերպման հարցում»,- գրել է նա։