|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի քաղաքացի, ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն խախտել է Վրաստանի օրենքները. այսօր, ըստ telegraf.com.ua-ի, լրագրողներին հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարարի տեղակալ Քեթեւան Ցիխելաշվիլին:
Ըստ նրա` Դեպարդիեն «ՌԴ-ի կողմից Աբխազական տարածաշրջան է գնացել»: «Դեպարդիեն ՌԴ քաղաքացի է, եւ նրա այցը Սուխում կազմակերպվել է ռուսական կողմից: Կասկածում եմ, որ նա հասկանում է Աբխազիայի հակամարտության ենթատեքստը եւ այնտեղ կատարված իրադարձությունների էությունը»,- հավելել է փոխնախարարը:
Հուլիսի 1-ին Դեպարդիեն եղել է Աբխազիայում, հանդիպել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հետ: Նա ասել է, որ Աբխազիայի մասին իմացել է դեռեւս Սերգեյ Բաղապշի կենդանության օրոք` վերջինիս հետ հանդիպման ժամանակ, եւ, լինելով Սոչիում ու իմանալով, որ Աբխազիան մոտ է, ցանկություն է հայտնել լինել այնտեղ: