|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Վերջին շրջանում հայ պաշտոնյաների մոտ մի «վատ ավանդույթ» է ձեւավորվել: Նրանք իրենց տիկնանց տանում են արտասահման, որպեսզի դրսում ծննդաբերեն: Հայկական չինովնիկական կաստայի կողմից նախընտրելի են հատկապես եվրոպական երկրները` չնայած Միացյալ Նահանգներում եւս երեխաներ են ծնվել: Օրինակ` վերջերս Անգլիայում է ծնվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի երեխան:
Նրա տիկինը որոշ ժամանակ մնացել է Անգլիայում: Եվ եթե այս տենդենցը չտարածվեր ողջ բուրգում, մենք չէինք էլ անդրադառնա իրենց անձնական խնդիրներին: Բայց որ համատարած է դարձել, նշանակում է`ինչ-որ բան մեր երկրում այն չէ, որ չինովնիկներն իրենց սկսել են ապահովագրել դրսերում: Հաստատ միայն առողջապահության համակարգը չէ պատճառը: