|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հյուսիսկորեացի պաշտոնյաները՝ շնորհավորելով երկրի բնակչուհիներին մարտի 8-ի կապակցությամբ, կանանց կոչ են արել մեծացնել ծնելիությունը՝ որպես «մեծագույն հայրենասիրության» ակտ, որպեսզի օգնեն երկրին ավելացնել զինվորականների թիվը, հաղորդում է UCA News-ը։
«Անցած շաբաթ Ազգային բանակին ակտիվ աջակցության մասին դասախոսություն է անցկացվել, որում ասվում է, որ շատ երեխաներ ունենալը եւ նրանց ազգային բանակ ուղարկելը մեծագույն հայրենասիրություն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դասախոսությունն անցկացվել է կանանց միջազգային օրվա տոնակատարության շրջանակներում:
Հյուսիսային Կորեայի մեկ այլ նահանգի՝ Ռյանգանգի աղբյուրը նշել է, որ դասախոսները որպես օրինակ են ներկայացրել որոշ հայրենասերների, որոնք իրենց 7 կամ 8 երեխաներին բանակ են ուղարկել։
Բացի այդ, ԿԺԴՀ-ի բնակչուհիներին հիշեցրել են Նամգան գյուղի կանանց սխրանքի մասին, որոնք Կորեական պատերազմի ժամանակ հյուսիսկորեացի զինվորների կողմից սնունդ եւ զինամթերք էին մատակարարում: