|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հաստատել է Հյուսիսային Կորեայի դեմոկրատական հանրապետության կողմից միջուկային զենքի փորձարկման փաստը: Սակայն, դեռ հնարավոր չէ ասել, որ փորձարկվող զենքը եղել է ջրածնային ռումբ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուկի ասուլիսը:
«Մենք դեռ ստուգում ենք ստացած ինֆորմացիան, բայց այս պահի դրությամբ մեր տեղեկությունները չեն համընկնում Հյուսիսային Կորեայում արվող հայտարարությունների հետ՝ ջրածնային ռումբի փորձարկման վերաբերյալ»,- հայտարարել է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Հյուսիսային Կորեան պաշտոնապես հայտարարեց, որ հաջողությամբ իրականացվել է ջրածնային ռումբի փորձարկումը: