|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երկուշաբթի օրվանից մեկնարկում է ՃՌՃՌԱՆ շաբաթը: Ապրիլի 8-ի միտինգին ընդառաջ ՀԱԿ-ի գործիչներն ու քարոզչամեքենան սկսելու են աշխատել բուլդոզերային ռեժիմով: Ասուլիսներ, հարցազրույցներ, ակցիաներ, թռուցիկների տարածման ակտիվ գործողություններ...
Երկուշաբթիից ուրբաթ` մինչեւ միտինգի օրը, Տեր-Պետրոսյանի զինակիցները հերթով «հյուընկալվելու» են մամուլի ակումբներում, ՀԱԿ-ին սպասարկող լրատվամիջոցներում շրխկուն հարցազրույցներով հանդես են գալու միտինգի կազմակերպիչները, միաժամանակ շարունակվելու է «քաղբանտարկյալ» Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման պահանջով գործողությունների ծրագրի իրականացումը եւ այլն:
Մի խոսքով, ճռճռան հայտարարությունների, ջախջախիչ գնահատականների, ոչնչացնող բնորոշումների, դուխով կոչերի, ոգեշունչ խոսքերի, եւ շատ հիմնավոր ենթադրությունների ու կանխատեսումների հրավառություն է մեզ սպասում: Միտինգին գլխաքանակ ապահովելու համար ինչե՜ր ենք տեսնելու եւ լսելու... որ տեսնում ու լսում ենք արդեն երեքուկես տարի` հերթական միտինգին նախորդած օրերին: