|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեւանի «Հատիսի» նախկին գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը խիստ վիրավորված է մեկնել Հայաստանից եւ պնդում է, որ ինքը հրաժարական չի տվել, այլ ստիպված է եղել հեռանալ:
«ՙՆախ, ուզում եմ հայտարարել, որ ամենեւին էլ հրաժարական չեմ տվել, չնայած հենց այդ ձեւակերպումն է օգտագործված ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, որը անմիջապես տարածեցին բոլոր լրատվամիջոցները: Վիավորական է, որ որեւէ մեկը չփորձեց ինձ հետ զրուցել եւ ճշտել տեղեկատվությունը: Իսկ իրականությունն այն է, որ ակումբի ղեկավարությունը ինձ պարզապես ստիպեց հեռանալ»,- ասաց երեկ մարզիչը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին: