|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է ամենախոցելի ոլորտը մնալ նախարարությունում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը' մտահոգիչ համարելով հատկապես քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը:
Նախարարը միաժամանակ հույս հայտնեց, որ մինչև հաջորդ տարվա երրորդ եռամսյակը պատրաստ կլինի Արմավիր քրեակատարողական հիմնարկը, իսկ մոտ ապագայում 12 ՔԿՀ-ի փոխարեն Հայաստանում կգործի 5-6-ը, բայց` ավելի հարմարավետ եւ ընդարձակ:
Ըստ Թովմասյանի` նախարարությանը երբեմն վերագրվում են չարած գործեր, որոնք իրենց գործառույթների մեջ չեն մտնում, այլ վերաբերում են, օրինակ, դատական համակարգին, Հարկադիր կատարման ծառայությանը և այլն: «Դժվար է գտնել մի նախարարություն, որի լիազորություններն այսքան տարաբնույթ են»,- ասաց նա և հավելեց, որ իրենց գլխավոր խնդիրը օրենսդրության բարելավումն է:
Թովմասյանը խոստովանեց, որ երբեմն ստիպված են եղել կրկնօրինակել այս կամ այն երկրի օրենքը` հաշվի չառնելով մեր երկրի առանձնահատկություններները, բայց նաև փաստեց` վերջին տարիներին այդ ոլորտում արձանագրված ձեռքբերումներ կան: