|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կրկնօրինակել ՀՀ իշխանությունների քայլերը:
ԼՂՀ սահմանին ռազմական գործողությունների սկսվելու հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որից հետո Իլհամ Ալիևը շտապեց նույնն անել:
Օրեր անց նախագահ Սարգսյանը ռազմական հոսպիտալում այցելեց մարտերի ընթացքում վիրավորված հայ զինծառայողներին, հաջորդը օրը ադրբեջական ԶԼՄ-ներում լուսանկարներ հայտնվեցին. Ալիևը այցելել էր ադրբեջանցի զինվորներին:
Երկու օր առաջ հակառակորդի երկու ուղղաթիռ խոցած զինվորներ Նարեկ Մալխասյանին, Գևորգ Մանուկյանին և հինգ տանկ խոցած զինծառայող Մարատ Պետրոսյանին հանձնեցին ամենագնաց ավտոմեքենաներ: Ալիևը որոշել է այդ հարցում էլ հետ չմնալ. նա հրահանգել է բնակարան նվիրել սահմանին զոհված 3 օդաչուների ընտանիքներին: