|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի օգտվել օդային տրանսպորտից, եւ դա սակարկման ենթակա չէ. այսօր Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հետ հետ համատեղ ասուլիսում, ի պատասխան հայկական ինքնաթիռները ոչնչացնելու` ադրբեջանական սպառնալիքների, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա հավելել է, որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունները մտադիր են ջանքեր գործադրել, որ այդ հարցը համաձայնեցվի միջազգային ատյանների հետ, եւ համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի:
Ինչ վերաբերում է Բաքվի հայտարարությանը, նախագահը նշել է, որ նորագույն պատմության ընթացքում սպառնալիքներ շատ են հնչել, սակայն դրանք հնչեցրել են ահաբեկչական կազմակերպություններ, այլ ոչ թե պետություններ:
«Ես հայտարարում եմ, որ առաջին չվերթի առաջին ուղեւորը լինելու եմ ես` Հայաստանի նախագահը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: