|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2017 թվականի Եվրոպայի աղջիկների մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնության խաղացանկը:
2017 թվականի հուլիսի 4-ից 9-ը Մալթայում տեղի ունեցող առաջնությանը մասնակցելու են 5 երկրի հավաքականներ:
Հայաստանի աղջիկների մինչև 18 տարեկանների հավաքականն ընդգրկված է A ենթախմբում, որտեղ մրցելու է Մալթայի, Կոսովոյի,Կիպրոսի և Ջիբրալթարի հավաքականների հետ:
Առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստուհիները կանցկացնեն հուլիսի 4-ին` մրցելով Կիպրոսի ընտրանու հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: