|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անդորրայում ընթացող բասկետբոլի` մինչև 16 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանը հերթական հաղթանակը տոնեց: Մեր պատանի բասկետբոլիստուհիները 36:28 հաշվով հաղթեցին Մալթայի ընտրանուն և դուրս եկան Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ, որտեղ կմրցեն Իսլանդիայի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 16 տարեկանների աղջիկների հավաքականն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը: