|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Աշխարհի նախկին ուժեղագույն թենիսիստուհի Մարիա Շարապովան դուրս է եկել BNP Paribas Open-2011 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում Մարիան 6։2, 5։7, 6։3 հաշվով առավելության է հասել Պեն Շուայի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 2 ժամ 22 րոպե։
Այժմ մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու համար Շարապովան ուժերը կչափի աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկիի հետ, ում մրցակիցը՝ Վիկտորյա Ազարենկոն, 3։0 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել մրցապայքարը։
Աշխարհի ուժեղագույն թենիսիստ Ռաֆայել Նադալը դժվարությամբ` 5։7, 6։1, 7։6 (7) հաշվով կարողացել է հաղթանակ տոնել Իվո Կարլովիչի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 2 ժամ 23 րոպե։ Կիսաեզրափակիչում Նադալի մրցակիցն է լինելու Խուան Մարտինա Դել Պոտրոն, ում մրցակիցը՝ Տոմի Ռոբրեդոն, հրաժարվել էր հանդիպումից վնասվածքի պատճառով։