|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:
«Հարգարժա՛ ն տիկին Բերեջիկլյան,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ։
Ձեր բարձր պրոֆեսիոնալ և մարդկային որակները, գիտելիքներն ու հմտությունները հանդիսանում են այն կարևոր հիմքը, որը թույլ է տալիս Ձեզ արդյունավետորեն իրականացնել այդ բարդ ու պատասխանատու ծառայությունը։
Ես առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում Ձեր այցելությունն Արցախ, մեր հանդիպումներն ու քննարկումները:
Մենք հպարտանում ենք, որ ունենք Ձեզ նման հայրենակից, ով անկեղծ հարգանք ու վստահություն է վայելում Ավստրալիայում և աշխարհասփյուռ հայության շրջանում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում։»։