|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի տրանսպորտի նախարար է նշանակվել Գլեդիս Բերեջիկլյանը` դառնալով երկրի պատմության մեջ առաջին հայ նախարարը. տեղեկացնում է Armenia Online պարբերականը։
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտչյանն այս կապակցությամբ շնորհավորել է Բերեջիկլյանին եւ ասել. «Գլեդիսի վերջին հաջողությունները մեր համայնքի հպարտության առարկան են։ Մենք նրան նոր դերում ամենալավ բաներն ենք ցանկանում եւ անհամբերությամբ սպասում ենք նրա հետ համագործակցությանը՝ ի նպաստ Ավստրալիայի հայերի»: