|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել ենք, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ է ընտրվել ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի անդամ Գլեդիս Բերեջիքլյանը՝ փոխարինելով Մայք Բերդին:
«Հայկական լուրեր՝ Ավստրալիայից» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նորընտիր վարչապետը հյուրընկալվել է «Kyle and Jackie O» հաղորդմանը, որի ընթացքում նրան շնորհավորական մեսիջ է հղել ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեները:
Քարդաշյանների ներկայացուցչի կողմից ներկայացված ձայնագրության մեջ Քրիս Ջեներն ասում է. «Հայ կանայք գեղեցիկ են, խելացի և ծանրակշիռ, և ես վստահ եմ, որ նա շատ արագ և լավ որոշումներ կկայացնի: Խնդրում եմ նրան փոխանցեք իմ ողջույնի և շնորհավորանքի խոսքերը»:
Բերեջիքլյանը նախ չի հավատում ձայնագրության իսկությանը՝ մտածելով՝ կատակում են, սակայն հաղորդավարները վստահեցնում են, որ շնորհավորողն իսկապես Քրիս Ջեներն է: